ԵՄ-ն հաստատել է Հունաստանին օգնություն տրամադրելու ծրագիրը
Քաղաքական
09:30 12/04/2010

ԵՄ-ն հաստատել է Հունաստանին օգնություն տրամադրելու ծրագիրը

Եվրոպական միության ֆինանսների նախարարները համաձայնեցրել են Հունաստանին օգնություն տրամադրելու փաթեթը: Ըստ BBC-ի, անհրաժեշտության դեպքում,  Աթենքը ԵՄ-ից կստանա 30 մլրդ եվրո:

Այդ փաթեթն ուղղված է Հունաստանում ֆինանսական շուկաների ամրացմանը, ինչպես նաև երկրին սնանկացումից փրկելուն:

Հունաստանի ֆինանսների նախարարը ողջունել է օգնության ծրագիրը, սակայն  ընդգծել, որ Աթենքը չի խնդրել այն գործողության մեջ դնել:

Placeholder
ԵՄ-ն հաստատել է Հունաստանին օգնություն տրամադրելու ծրագիրը