Հայաստանում 401 անհետ կորած կա
Հասարակություն
16:43 13/04/2010

Հայաստանում 401 անհետ կորած կա

ԼՂ պատերազմից հետո երեք երկրներում՝ Հայաստանում, ԼՂՀ-ում ու Ադրբեջանում բազմաթիվ անհետ կորածներ կան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:

Անհետ կորածներից 401-ը Հայաստանից են, նրանցից 323-ի մասին տվյալներ են հավաքագրվել, Լեռնային Ղարաբաղի պարագայում նրանց թիվը 457 է: Ամենամեծ թվով այս ցուցակում ներկայացված են  ադրբեջանցիները. Աստաբացյանը դժվարացավ բացատրել` դա ինչով է պայմանավորված:

Այժմ Հայաստանում մտադիր են մշակել ազգային օրենսդրություն անհետ կորածների ու նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության նպատակով, «դա թույլ կտա արձագանքել անհետ կորածների ու նրանց ընտանիքների խնդիրներին»:

Այժմ ԱԳՆ-ում ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որի աշխատանքներին հրավիրված են մասնակցելու նաև Կարմիր Խաչի ներկայացուցիչները:

«Հաշվի առնելով մեր փորձը, կփորձենք անպայման աջակցել»,-ասաց բանախոսը` նշելով, որ այդ ընտանքիներն ունեն յուրահատուկ խնդիրներ: Դրանք վեր հանելու համար հետազոտություն է անցկացվել 104 ընտանիքների շրջանակում: Արդյունքները պատրաստ են, շուտով կհրապարկվեն:

«Հույս ունենք, որ դրանց հրապարկումը կօգնի քայլեր ձեռնարկել՝ խնդիրներին արձագանքելու համար»,-ասաց նա, մանրամասնելով, որ ավելի հաճախ այդ ընտանիքներում առկա են տնտեսական, սոցիալական ու հոգեբանական խնդիրներ:
 

Placeholder
Հայաստանում 401 անհետ կորած կա