Մեդվեդև. ՌԴ պատրաստ է քննարկել Ուկրաինայի առաջարկը
Քաղաքական
09:52 14/04/2010

Մեդվեդև. ՌԴ պատրաստ է քննարկել Ուկրաինայի առաջարկը

Ռուսական կողմը պատրաստ է քննարկել Կիևի նոր առաջարկը` գազի գնի հետ կապված,-հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպման ժամանակ:

Մեդվեդևի խոսքով. «չնայած նրան, որ մենք ունենք նախկինում ստորագրված համաձայնագիր, այդ հարցը պետք է վերանայվի և մշակվի երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից»:
 

Placeholder
Մեդվեդև. ՌԴ պատրաստ է քննարկել Ուկրաինայի առաջարկը