ՀՀ ԿԳՆ. Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով գնտվում է Վրաստանի Հանրապետությունում
Կրթություն, գիտություն
15:22 16/04/2010

ՀՀ ԿԳՆ. Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով գնտվում է Վրաստանի Հանրապետությունում

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ապրիլի 16-17-ը աշխատանքային այցով գնտվում է Վրաստանի Հանրապետությունում: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի ընթացքում նախատեսվում է, որ ՀՀ ԿԳ նախարարը կհնադիպի Վրաստանի կրթության և գիտության նախարար` Դմիտրի Շաշկինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քնարկելու են հայ-վրացական կրթական համագործակցության զարգացման հետ կապված խնդիրներ: Այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը նաև այցելելու է Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց և հանդիպելու է մանկավարժական և աշակերտական կազմի հետ: Ա. Աշոտնյանն այցելելու է նաև Թբիլիսիի պետական համալսարան և բժշկական համալսարան` հանդիպելու է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նախատեսվում է, որ Արմեն Աշոտյանը կհանդիպի վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԿԳ նախարարը այցի ընթացքում կայցելի նաև Թբիլիսիի Հայ մեծերի պանթեոն:
 

Placeholder
ՀՀ ԿԳՆ. Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով գնտվում է Վրաստանի Հանրապետությունում