Հունաստանին խորտակվելուց փրկեցին ԵՄ-ն և ԱՄՀ-ն
Տնտեսություն
11:33 17/04/2010

Հունաստանին խորտակվելուց փրկեցին ԵՄ-ն և ԱՄՀ-ն

«Եվրամիության երկրների և Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից Հունաստանին տրվող վարկերը մեր երկրի համար շատ կարևոր աջակցություն են: Այդ օգնության մեխանիզմը նշանակում է, որ մեզ թույլ չեն տա խորտակվել»,- նախօրեին ասել է Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:

Նկատենք, որ Հունաստանին պարտքերի մարման և բյուջետային ճգնաժամի հաղթահարման համար Եվրոզոնայի երկրները և ԱՄՀ-ն Հունանստանին խոստացել են շուկայական տոկոսադրույքից ցածր տոկոսով վարկ, որի չափն անցնում է միլիարդի սահմանը:

«Հունաստանը սկսել է բանակցությունները տրամադրվող օգնության պայմանների շուրջ: Օգնության մեխանիզմի գործունեության վերաբերյալ որոշում կկայացվի երկրի շահերից ելնելով»,- հայտարարել է վարչապետը:

Placeholder
Հունաստանին խորտակվելուց փրկեցին ԵՄ-ն և ԱՄՀ-ն