«Հոգիների աճուրդ».... «Ցավոք, մեզ է հասել միայն 25 րոպեն». Աշոտյան
Կրթություն, գիտություն
16:04 21/04/2010

«Հոգիների աճուրդ».... «Ցավոք, մեզ է հասել միայն 25 րոպեն». Աշոտյան

Երևանի թիվ 62 ավագ դպրոցում այսօր կազմակերպվել էր հատուկ դաս` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակին: Տարբեր հոսքային 10-րդ դասարաններում հատուկ դասը վարում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 Հատուկ դասի ընթացքում ցուցադրվեց նաև Հայոց Ցեղասպանության մասին «Հոգիների աճուրդ» կինոնկարը:

ԿԳ նախարարը նշեց, որ այս ֆիլմի մասին վստահ է`շատերը չգիտեն:

Նա պատմեց, որ հայերի ցեղասպանության վերաբերյալ նկարահանվել են և շարունակվում են նկարահանվել բազմաթիվ կինոնկարներ, սակայն առաջին կինոնկարը նկարահանվել է անմիջապես ցեղասպանությունից հետո` Մեծ Եղեռնը վերապրած մանկահասակ մի հայ աղջկա` Արշալույս Մարտիկանյանի անմիջական մասնակցությամբ, դա եղել է «Հոգիների աճուրդ» կինոնկարը:

Նա հայտնեց, որ այս ֆիկմը նկարահնվել է ԱՄՆ-ում, և այն ժամանակվա ամերիկյան իշխանության ներկայացուցիչների աջակցությամբ:

«Այս ֆիլմը ամբողջությամբ հիմնաված է իրական պաստերի վրա: Ֆիլմի նկարահնվել է Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» խորագրով գրքի սյուժեի հիման վրա: Գրքում, հեղինակը `ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկանյանը, պատմում է աքսորի ճանապարհի իր սարսափները»,- ասաց նա:

Նրա խոսքով, այս տեսաֆիլմը մի քանի անգամ գրաքննվել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, քանի որ, ցավոք, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, միշտ չէ, որ մարդկային արժեքները կարողանում են միանգամից հաղթել քաղաքական շահերին:

Այս ֆիլմը ցուցադրվել է Նյու-Յուրքում, Լատինական Ամերիկայում, Բոստոնում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում:

«Սակայն որոշ երկրների իշխանություններ սահմանափակել են ֆիլմի ցուցադրությունը և գրաքննել են այն, իսկ հետո ֆիլմի հետքերը անհայտ կորել են: Շուրջ 80 տարի կինոգետները որոնել են այս ֆիլմը, և ահա 1994 արգենտինահայ Էդուարդ Գոզանլյանի ջանքերով հայտնաբերվել է ժապավենից մի հատված, որի մի օրինակը պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում: Ֆիլմի ամբողջական տարբերակը 85 րոպե է, ցավոք, այսօր այն ամբողջությամբ չի պահպանվել, մեզ է հասել Ֆիլմից միայն 25 րոպեն: Կարել է ենթադրել, որ այս ֆիլմը դիտավորյալ է ոչնչացվել քանի որ սա եղել է առաջին ֆիլմը նվիրված` Հայոց Ցեղասպանությանը»,- հավելեց Ա. Աշոտյանը:

Նշենք, որ Ֆիլմն ունեցել է նաև անգլերեն, հետագայում` ֆրանսերեն ու հայերեն ենթագրեր բոլոր տեսարանների համար, որոնց ցանկը բնագրով պահպանվում է Կինոնկարների արվեստի և գիտության ակադեմիայի Մարգրեթ Հերիքի գրադարանի Սելիջի հավաքածուում: Այն լույս է տեսել 1997թ. Scarecrow Press-ի կողմից հրատարակված` Էնթոնի Սլայդի «Հոշոտված Հայաստանը և Ավրորա Մարտիկանյանի պատմությունը» գրքում:

 

Placeholder
«Հոգիների աճուրդ».... «Ցավոք, մեզ է հասել միայն 25 րոպեն». Աշոտյան