ԿԲ նախագահը մեկնել է Մոսկվա
Տնտեսություն
10:58 22/04/2010

ԿԲ նախագահը մեկնել է Մոսկվա

Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին, տեղեկացնում են ԿԲ լրատվական ծառայությունից: Նիստին քննարկվելու են Միջպետական բանկի խորհրդի նախագահի ընտրության, 2009 թ. բանկի գործունեության, տարեկան ֆինանսական հաշվետվության, շահույթի բաշխման, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին անցնելու հարցերը:

Հանդիպմանը կքննարկվեն Միջպետական բանկի անդամ երկրների ազգային արժույթների կիրառման վրա հիմնված վճարահաշվարկային համակարգի զարգացման, բանկի առաքելության և զարգացման գաղափարախոսության, ներդրումային գործիքների ընդլայնման հարցերը:
 

Placeholder
ԿԲ նախագահը մեկնել է Մոսկվա