Օբաման դիմել է բանկիրներին
Քաղաքական
09:46 23/04/2010

Օբաման դիմել է բանկիրներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պնդում է, որ ֆինանսական համակարգի բարեփոխումների կարգավորման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել, որքան հանարավոր է շուտ: Նյու Յորքում բանկիրների առջև ելույթի ժամանակ սպասվում է, որ նա բանկիրներին կոչ է անելու աջակցել ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ավելի խիստ հսկողություն սահմանելու իր առաջարկին:

Օբաման ասել է, որ փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի խուսափեն սխալներից, որոնք հանգեցրել են «ամենավատին»` ֆինանսական ճգնաժամին:
Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
 

Placeholder
Օբաման դիմել է բանկիրներին