ԵՊՀ-ում կանցկացվի հանրապետական ուսանողական գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին
Քաղաքական
15:05 26/04/2010

ԵՊՀ-ում կանցկացվի հանրապետական ուսանողական գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին

Ինչպես տեղեկանում ենք ԵՊՀ մամուլի ծառայությունից, ապրիլի 27-ից 29-ը ԵՊՀ-ում կանցկացվի հանրապետական ուսանողական գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին:

Նախաձեռնության հեղինակը Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունն է:

Հանրապետական գիտաժողովին մասնակցում են հայաստանյան 6 բուհերի 35 ուսանողներ: ԵՊՀ-ից բացի, մասնակցության հրավերին արձագանքել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը (ԵՊՏՀ), Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ), Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ), Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը (ՎՊՄՀ):

 

Placeholder
ԵՊՀ-ում կանցկացվի հանրապետական ուսանողական գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին