Ուսանողական հավաք, ապա երթ` դեպի ՀՀ կառավարության շենք
Կրթություն, գիտություն
10:09 28/04/2010

Ուսանողական հավաք, ապա երթ` դեպի ՀՀ կառավարության շենք

Վաղը ԵՊՀ կենտրոնական մասնեշենքի առջև տեղի կունենա ուսանողական հավաք, որին կհաջորթի երթ` դեպի ՀՀ կառավարության շենք:

Հավաքով և երթով հայ ուսանողությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ ՀՀ Կառավարության այն որոշումների, որոնցով կրկնակիորեն կրճատվել են մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը:

Բողոքի երթին կմասնակցեն Հայաստանի տարբեր ԲՈւՀ-երի ուսանողներ, ասպիրանտներ և պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ:

Երթի մասին կազմակերպիչների իրազեկումը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն N 22 որոշմամբ:
Այս մասին հայտնում է նախաձեռնող խումբը:
 

Placeholder
Ուսանողական հավաք, ապա երթ` դեպի ՀՀ կառավարության շենք