ICQ-ն նոր սեփականատեր ունի
Տնտեսություն
18:37 28/04/2010

ICQ-ն նոր սեփականատեր ունի

Digital Sky Technologies (DST) ներդրումային հիմնադրամի սեփականատեր Ալիշեր Ուսմանովը պայմանագիր է ստորագրել ICQ-ի բաժնետեր հանդիսացող AOL-ի հետ` այն գնելու վերաբերյալ: Գործարքի գինը կազմել է 187.5 մլն դոլար: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ»-ը, ապա հիշեցնում, որ DST-ը նաև «Մեյլ.ռու»-ի, «Օդնոկլասնիկի»-ի, «Ֆեյսբուք»-ի բաժնետեր է:

«ICQ-ի գնումը կուժեղացնի մեր բիզնեսը Ռուսաստանում ու Արևելյան Եվրոպայում»,- հայտարերել է DST-ի ղեկավար Յուրի Միլները:

 

Placeholder
ICQ-ն նոր սեփականատեր ունի