Արոնյանը  չի մեկնի Բաքու`մասնակցելու այնտեղ կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին
Սպորտ
13:10 29/04/2010

Արոնյանը չի մեկնի Բաքու`մասնակցելու այնտեղ կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի` «Սպորտ Էքսպրես» թերթին տված հարցազրույցի (28 ապրիլի, 2010 թ.) կապակցությամբ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել է, որ ինքը երբեք չի տվել ու չի տա իր համաձայնությունը` մասնակցելու Բաքվում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
Խնդրի վերաբերյալ Հայաստանի շախմատային ֆեդերացիան պաշտոնական նամակ է հղել Կիրսան Իլյումժինովին և ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի բոլոր անդամներին, «Սպորտ-Էքսպրես» թերթի խմբագրությանը և աշխարհի շախմատային խոշորագույն լրատվամիջոցներին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

 

Placeholder
Արոնյանը չի մեկնի Բաքու`մասնակցելու այնտեղ կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին