Ֆրանկոֆոնիայի համաժողովը կմեկնարկի մայիսի 4-ին
Մշակույթ
18:33 29/04/2010

Ֆրանկոֆոնիայի համաժողովը կմեկնարկի մայիսի 4-ին

Մայիսի 4-6-ը Երևանում` ՀՀ Ազգային Ժողովի շենքում, տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովը:

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 80 ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից: Այս մասին հայտնեցին ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ այսօր կառավարությունը որոշել է 10 մլն դրամ հատկացնել ՀՀ Ազգային Ժողովին համաժողովը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:
 

Placeholder
Ֆրանկոֆոնիայի համաժողովը կմեկնարկի մայիսի 4-ին