Նախարարները պետք է անձնական օրինակով պայքարեն ծխելու դեմ
Առողջություն
15:40 29/04/2010

Նախարարները պետք է անձնական օրինակով պայքարեն ծխելու դեմ

Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ ծխախոտի դեմ պայքարի 2010-2015թթ. պետական ծրագիրը և դրա կատարումն ապահովող առաջնահերթ միջոցառումների ցանկը: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծրագրի հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ակնկալում է խնդրի մանրամասն լուսաբանում մամուլում, առողջ ապրելակերպի տարածում: Նա կառավարության անդամներին կոչ է արել անձնական օրինակով պայքարել ծխելու արատավոր սովորույթի դեմ:
 

Placeholder
Նախարարները պետք է անձնական օրինակով պայքարեն ծխելու դեմ