Հունաստանի վարչապետը մեծ փոփոխություններ է խոստանում
Քաղաքական
08:25 30/04/2010

Հունաստանի վարչապետը մեծ փոփոխություններ է խոստանում

Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն խոստացել է երկրում խորացված բարեփոխումներ կատարել, եթե Եվրոպական միությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը օգնեն Աթենքին դուրս գալ «պարտքերի փոսից»:

«Անհետաձգելի օգնությունը մեծ փոփոխությունների կամուրջ կդառնա: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի փրկենք երկիրը»,-ասել է վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն:
Հաղորդում է BBC-ին:
 
Հիշեցնենք, որ Հունաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ` Արժույթի միջազգային հիմնադրամի, ԵՄ ներկայացուցիչների և Հունաստանի ֆինանսների նախարարի մասնակցությամբ բանակցությունները, կավաևտվեն մոտ օրերս:

Placeholder
Հունաստանի վարչապետը մեծ փոփոխություններ է խոստանում