ԱՄՆ-ում կստեղծվի աշխարհում ամենահզոր ավիաընկերությունը
Տնտեսություն
18:08 03/05/2010

ԱՄՆ-ում կստեղծվի աշխարհում ամենահզոր ավիաընկերությունը

Շուտով ԱՄն-ում կստեղծվի ամենահզոր ավիաընկերություն`  երկու ավիափոխադրող ընկերությունների` United Airlines և Continental Airlines միավորման շնորհիվ: Այս մասին հաղորդում է Ռեգնում գործակալությունը` հղում անելով Associated Press-ին:
Ըստ նախնական համաձայնության Ավիաընկերությունը կանվանվի «Յունայթիդ» (United), իսկ նոր կազմակերպության կենտրոնական գրասենյակը կտեղակայվի Չիկագոյում:

Աղբյուրի փոխանցմամբ, երկու ավիափոխադրող ընկերությունների միավորման մասին տեղեկատվությունը շուտով պաշտոնապես կհայտարարվի: United Airlines և Continental Airlines տնօրենների խորհուրդն արդեն տվել են իր համաձայնությունը միավորման վերաբերյալ: United ընկերության արժեքը նախնական հաշվարկներով կկազմի մոտավորապես 8,3 մլրդ դոլար:

Placeholder
ԱՄՆ-ում կստեղծվի աշխարհում ամենահզոր ավիաընկերությունը