Հայտնի չէ, երբ կվերականգնվի գազատարը
Տնտեսություն
15:00 04/05/2010

Հայտնի չէ, երբ կվերականգնվի գազատարը

Հայաստան դեռևս ռուսական գազ չի մատակարարվում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:

Նա հայտնեց, որ Վրաստանի Կազբեկի շրջանում վթարված գազատարի վերականգման աշխատանքների ավարտի ժամկետներին չեն տիրապետում, քանի որ դրանք իրականցվում են Հայաստանի տարածքից դուրս:

Ինչ վերաբերում է գազի անխափան մատակարարմանը, ապա ներկայումս Շ. Սարդարյանի խոսքով, պահանջարկին համապատասխան գազ մատակարարվում է, որևէ սահմանափակում չկա: Ն հավաստեց, որ  գազի պաշարները բավարար են բավականին երկար ժամանակ գազի անխափան մատակարարման համար:

Հիշեցնենք, որ սողանքի հետևանքով գազատարը վնասվել էր ապրիլի 29-ին: Վրաստանի գազի և նավթի կորպորացիայի ղեկավարը հայտարարել էր, որ վերականգնողական աշխատանքները կտևեն 2-3 օր:


 

Placeholder
Հայտնի չէ, երբ կվերականգնվի գազատարը