Բ. Սահակյանն ընդունել է հաղթանակած մարզիկներին ու նրանց մարզիչներին
Սպորտ
16:19 05/05/2010

Բ. Սահակյանն ընդունել է հաղթանակած մարզիկներին ու նրանց մարզիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի, Եվրոպայի և միջազգային առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկներին և նրանց մարզիչներին:

Բակո Սահակյանը շնորհավորել է Արցախի մարզիկներին ձեռք բերած հաջողությունների կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ այսուհետ ևս նրանք բարձր կպահեն մեր երկրի մարզական պատիվը և արժանիորեն կշարունակեն ու կբազմապատկեն մեր ժողովրդի հաղթանակները:

Հանդիպման վերջում Նախագահը դրամական պարգևներ է հանձնել հաղթանակ տարած մարզիկներին ու նրանց մարզիչներին և նշել, որ հանրապետության իշխանությունները շարունակելու են աջակցել ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացմանը՝ դրանով իսկ խթանելով այդ բնագավառներում ավելի բարձր արդյունքների հասնելու գործընթացին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:


 

Placeholder
Բ. Սահակյանն ընդունել է հաղթանակած մարզիկներին ու նրանց մարզիչներին