Հայ պոետը մրցանակ է ստացել Ստամբուլի փառատոնում
Մշակույթ
16:00 07/05/2010

Հայ պոետը մրցանակ է ստացել Ստամբուլի փառատոնում

Ապրիլի 19-26-ը Ստամբուլում կայացավ հերթական` թվով 5-րդ պոեզիայի փառատոնը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլսին ասաց փառատոնին մասնակցած հայ բանաստեղծ Արտեմ Հարությունյանը:

Նա արժանացել է «Պոեզիայում դարն արտացոլելու համար» մրացանակին: Նշենք, որ փառատոնն անց է կացվում 2006թ.-ից: Այս տարի Ստամբուլը համաշխարհային մշակույթի կենտրոն է հայտարարվել:

Ինչպես նկատեց բանաստեղծը, ինքը սկզբում այս փառատոնին մասնակցելու հրավերը մեծ վերապահումով է ընդունել:

Նա հայտնեց, որ կարողացել է մասնակիցների դատին հանձնել` Ցեղասպանության թեմաներով իր հեղինակած բանաստեղծությունները:

Դրանք, իհարկե, միանշանակ չեն ընդունվել, սակայն պոետը նկատեց, որ Թուրիքան փոխվել է: Հայ բանաստեղծի մասնակցությունը և մրցանակ ստնալը լուսաբանվել է տեղի հայկական և թուրքական մամուլում:
 

Placeholder
Հայ պոետը մրցանակ է ստացել Ստամբուլի փառատոնում