Այս պահին Վրաստան-Հայաստան գազատարի վրա փորձարկում է իրականացվում. Հայաստանում Վրաստանի դեսպանորդ (ԼՐԱՑՎԱԾ)
Հասարակություն
17:42 10/05/2010

Այս պահին Վրաստան-Հայաստան գազատարի վրա փորձարկում է իրականացվում. Հայաստանում Վրաստանի դեսպանորդ (ԼՐԱՑՎԱԾ)

Հայկական պատվիրակությունը Վրաստանում է և խորհրդակցություն են անցկացնում իրենց վրաց գործընկերների հետ` գազամատակարարման վերսկսման հետ կապված հարցերը քննարկելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հայաստանում Վրաստանի դեսպանորդ Գոչա Գվառամաձեն: Նրա խոսքով, այս պահին գազի մատակարարման փորձարկում է իրականացվում:

«Քանի որ գազամուղի վրա շատ են եղել վնասված հատվածները, անպայման պետք է փորձարկում իրականացվի, որից հետո միայն կվերսկսվի գազամատակարարումը», -հավելեց դեսպանորդը` ընդգծելով, որ խորհրդակցությունն ավարտվելուց հետո միայն կտեղեկացնեն` երբ կվերսկվի Հայաստան գազի մատակարարումը:

Նկատենք, որ այսօր ողջ օրվա ընթացքում Panorama.am-ի թղթակիցը փորձել է կապվել Վրաստանի նավթի և գազի պետական կորպորացիայի մամլո քարտուղարի հետ` գազի մատակարարման վերսկսման ժամկետների մասին հստակ տեղեկություն ստանալու համար, սակայն զանգերին պատասխանող աղջիկ-օպերատորն ասում էր, թե չի կարող միացնել` խորհրդակցություն է:

Ի պատասխան, երբ նկատեցինք, որ մեր որոշ հայ գործընկերների հաջողվել է տեղեկություն ստանալ, աղջիկը կտրուկ պատասխանեց. «Դա բացառված է»:

«Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը Panorama.am-ին հաստատեց տեղեկությունը, որ իրենց մասնագետներն այժմ Վրաստանում են և բանակցություններ են վարում գազամատակարարումը վերսկելու ուղղությամբ:

Նախորդող նորություններ` Վրացական կողմը դեռևս չի վերականգնել գազի մատակարարումը Հայաստան

 

Վրաստանում հայկական կողմի համար գազամատակարարման վերաբերյալ պատասխան են պատրաստում

 

 

Placeholder
Այս պահին Վրաստան-Հայաստան գազատարի վրա փորձարկում է իրականացվում. Հայաստանում Վրաստանի դեսպանորդ (ԼՐԱՑՎԱԾ)