Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր և վաղը անցկացվում է հոբելյանական 10-րդ ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդես: Այս ցուցահանդեսն աչքի է ընկնում նրանով, որ այն 30%-ով մեծացրել է իր մասնակիցների քանակը: Այս անգամ մասնակցում է 87 ընկերություն` այդ թվում 13-ը` Թուրքիայից, 6-ը` Վրաստանից, 2 ընկերություն` Թունիսից, 1 ընկերություն` Արցախից, 65-ը` Հայաստանից:
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն իր բացման խոսքում լրագրողներին ասաց, որ ցուցահանդեսն իսկապես կայացել է :
«Իրոք սա պետական և մասնավոր հատվածի համագործակցության լավ օրինակ է, այն կայացած ցուցահանդես է և արդեն տարածաշրջանային իրադարձություն»,-ասաց Ա. Պետորսյանը:
Ցուցահանդեսի շրջանակներում նաև առաջին անգամ կկազմակերպվի կլոր սեղան քննարկում: Այս ցուցահանդեսին ներակյացել էին նաև Վանից` մասնավորաբար Վանի Առևտրի և արդյունաբերության պալատը:
Վերջինս նախագահ Զահիր Կանդասօղլուն միջոցառման բացման ժամանակ նվիրեց ՀՀ Էկոնոմիակայի նախարարությանը 3 ափսե` Վանի խորհրդանիշերի պատկերներով:
Ի դեպ, երեկ արդեն Վանի ներկայացուցչությունը տարբեր գործարարների և հիշյալ պալատի միջոցով հանդիպում է ունեցել Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության հետ, այսօր հանդիպում է նախատեսված նաև Հայաստանի Առևտրի և արդյուանբերության պալատի հետ:
Ինչպես իր բացման խոսքում նշեց Հայկական ճանապարհորդական գործակալությունների ընկերակցության նախագահ Եղիշե Թանաշյանը, ակնկալվում է ակտիվ համագորկածցություն թուրքական կողմի և ընդհանրապես մասնակից երկրների հետ: