Հայ բժիշկներին ընդունել ու մեդալ է հանձնել Բակո Սահակյանը
Առողջություն
12:43 15/05/2010

Հայ բժիշկներին ընդունել ու մեդալ է հանձնել Բակո Սահակյանը

Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանին և Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպմանը Նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել անվանի բժիշկներին, ինչին նրանք արժանացել են առողջապահության զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել բժիշկների ավանդը մեր հանրապետության առողջապահության ոլորտի կայացման և զարգացման գործում և հույս հայտնել, որ նրանք այսուհետ ևս կշարունակեն իրենց աջակցությունը` ուղղված համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը:

 

Placeholder
Հայ բժիշկներին ընդունել ու մեդալ է հանձնել Բակո Սահակյանը