Մշակութային Օլիմպիադա` չորս տարի անընդմեջ
Մշակույթ
16:15 17/05/2010

Մշակութային Օլիմպիադա` չորս տարի անընդմեջ

Նախօրին Սաչիում մեկնարկել է Մշակութային Օլիմպիադան, որը շարունակվելու է չորս տարի և պետք է Ձմեռային 22-րդ Օլիմպիադայի մայրաքաղաքը վերածի համաշխարհային մշակույթի կենտրոններից մեկին: Այս մասին հայտնում է «Նյուզռու.քոմ»-ը:

Ինչպես հայտնել են «Սոչի-2010» կազմկոմիտեից, Մշակութային Օլիմպիադայի շրջանակներում չորս տարվա ընթացքում Սոչիում կազմակերպվելու են մոտ 3 հազար տարաբնույթ միջոցառումներ, որին մասնակցելու են ավելի քան 10 հազար հոգի` Ռուսաստանից ու այլ երկրներից, համերգներին ու ներկայացումներին կարող են ականատես լինել 1 միլիոն հանդիսատես ու ավելի քան 1 մլրդ հեռուստադիտող:

Ամեն տարի Մշակութային Օլիմպիադան նվիրված է լինելու մշակույթի որևէ տեսակի. 2010թ.` Կինոյի տարի, 2011 թ.` Թատրոնի տարի, 2012 թ.` Երաժշտության տարի, 2013` Թանգարանների տարի: 2014 թ. հունվար-մարտ ամիսներին ցուցադրվելու է 2010-2013 թթ. ամենալավ նախագծերը:
 

Placeholder
Մշակութային Օլիմպիադա` չորս տարի անընդմեջ