Գերմանիայում այս անգամ գործադուլ են անում բժիշկները
Տնտեսություն
18:33 17/05/2010

Գերմանիայում այս անգամ գործադուլ են անում բժիշկները

Գերմանիայում բողքի ակցիա են կազմակերպել մոտավորապես 800 բուժհաստատություններ: Հիվանդանոցներում մնացել է բուժանձնակազմի շատ քիչ մասը, հիվանդների ընդունելությունը կրճատվել է, շատ վիրահատություններ հետաձգվել են, բացի անհետաձգելիներից, իսկ շատ հիվանդների ուղարկել են համալսարանական հիվանդանոցներ: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու» էլեկտրոնային պարբերականը:

Գործադուլի ամենաթեժ կետերն են Բավարիան և Բադեն Վյուրթենբերգը, որտեղ կան մոտավորապես 200 տեղական և քաղաքային հիվանդանոցներ: Օրվա երկրորդ կեսին Մյունխենում նախատեսված է բժիշկների հանրահավաք:

Աղբյուրի փոխանցմամբ` «Մարբուրգյան միություն» բժիշկների մասնագիտական միավորում կազմակերպությունը պահանջում է աշխատավարձերի, ինչպես նաև` գիշերային հերթափոխի,  հանգստյան և տոն օրերին հերթապահությունների վարձատրության բարձրացում:

Placeholder
Գերմանիայում այս անգամ գործադուլ են անում բժիշկները