Մասաո Կավասոեն Երևան է ժամանել Շահեն Պետրոսյանի հրավերով
Սպորտ
13:57 17/05/2010

Մասաո Կավասոեն Երևան է ժամանել Շահեն Պետրոսյանի հրավերով

ՀՀ ազգային ավանդական կարատե-դո «Busido» ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 5 դան Շահեն Պետրոսյանի հրավերով Հայաստան է ժամանել ճապոնացի աշխարհահռչակ վարպետ, միջազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, սև գոտի 8 դան Մասաո Կավասոեն (Masao Kawasoe): Նրա այցելության նպատակն է խրախուսել մեր երկրում այս մարզաձևով զբաղվող երեխաներին: Մասաո Կավասոեն մասնակցելու է նաև սեմինարների, ինչպես նաև կարատեին նվիրված ավանդական փառատոնին: Այս մասին հայտնում են մարզաձևի ֆեդերացիայից:

Placeholder
Մասաո Կավասոեն Երևան է ժամանել Շահեն Պետրոսյանի հրավերով