Մոսկվայի դպրոցներից մեկը կկրի Մարշալ Բաղրամյանի անունը
Կրթություն, գիտություն
10:29 19/05/2010

Մոսկվայի դպրոցներից մեկը կկրի Մարշալ Բաղրամյանի անունը

Մոսկվայի հարավ-արևելյան մասում գտնվող դպրոցներից մեկն այսուհետ կկոչվի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով:

Ռուսաստանում հայերի միության «Երկրամաս» թերթի հաղորդմամբ, այդ որոշումը կայացրել են քաղաքային իշխանությունները, հաշվի առնելով թիվ 481 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի առաջարկը:

Ուսուցիչների խոսքով, կրթական հաստատության անվանակոչումը թույլ կտա նոր մակարդակի վրա բարձրացնել սովորողների հայրենասիրական ոգին:

 

Placeholder
Մոսկվայի դպրոցներից մեկը կկրի Մարշալ Բաղրամյանի անունը