«Վեջին զանգի» օրը կազմակերպվելու է համերգային մեծ միջոցառում, որն ուղեկցվելու է հրավառությամբ
Կրթություն, գիտություն
10:17 19/05/2010

«Վեջին զանգի» օրը կազմակերպվելու է համերգային մեծ միջոցառում, որն ուղեկցվելու է հրավառությամբ

Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում «Վերջին դասը» կազմակերպվելու է մայիսի 21-ին ժամը 10:00-ին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Նա հայտնեց, որ նույն օրը Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ժամը 16:00-ին Հանրապետության Հրապարակում կազմակերպվելու է համերգային մեծ միջոցառում, իսկ ժամը 23:00-ին մեծ հրավառություն է լինելու: Նա նշեց, որ համեգին հանդես են գալու մեր հայ երգարվեստի երգիչները: Նրա խոսքով, աշակերտները Հանրապետության Հրապարակ են այցելելու ծնողների նախաձեռնությամբ, անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետարանը պատրաստ է աջակցել:

Վարչության պետը հայտնեց, որ «Վերջին դասի» օրը համար երեկոյան միջոցառումները կազմակերպվելու են ծնողների ցանկությամբ և նախաձեռնությամբ, ինչպես նաև տնօրենների պատասխանատվությամբ: «Երեխաների տոնական կենսագրությունը մենք երբեք չեն ցանկանում խեղաթյուրել»,- ասաց նա:

Placeholder
«Վեջին զանգի» օրը կազմակերպվելու է համերգային մեծ միջոցառում, որն ուղեկցվելու է հրավառությամբ