Toyota-ն խոշոր տուգանք է վճարել
Տնտեսություն
18:03 19/05/2010

Toyota-ն խոշոր տուգանք է վճարել

Ամերիկյան մեքենաշինության պատմության մեջ Toyota-ն վճարել է ամենամեծ տուգանքը ԱՄՆ կառավարությանը: Այս մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը` հղում անելով «Reuters»-ին:

Աղբյուրի փոխանցմամբ` ապրիլին ԱՄՆ-ի ճանապարհատրանսպորտային ազգային վարչությունը հայտարարել էր, որ Toyota-ն նախապես իմացել էր մեքենաների տեխնիկական խնդիրների մասին, բայց ոչ մի քայլ չէր ձեռնարկել: Բացի այդ` մեքնաշինական ընկերությունը ԱՄՆ կառավարությանը չէր տեղեկացրել հնարավոր թերությունների մասին:

Նկատենք, որ 2009-2010 թթ. ամբողջ աշխարհի մակարդակով հետ է կանչվել մոտավորապես 10 մլն Toyota և Lexus մակնիշի ավտոմեքենա:

Placeholder
Toyota-ն խոշոր տուգանք է վճարել