Բագրատյանի խորհուրդը Աշոտյանին ու Զոհրաբյանին. «Ձեզ հավաքեք»
Կրթություն, գիտություն
15:29 20/05/2010

Բագրատյանի խորհուրդը Աշոտյանին ու Զոհրաբյանին. «Ձեզ հավաքեք»

Այսօրվա ասուլիսում բացի տնտեսությունից նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր դժգոհություններ հայտնեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ու ԲՀԿ-ական պտագամավոր Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ: Նա նրանց խորհուրդ տվեց. «Ձեզ հավաքեք: Ձեզ լեզո՞ւն է խանգարում»:

«Հեռուստաեսությամբ ասում են, լավ կրթություն է պետք: Կարծես թե վատ կրթության մեղավորը հայերենն է»,-խոսելով օտարալեզու դպրոցների մասին, ասաց Բագրատյանը, ավելացնելով, որ ապշել է նախարարի ու պատգամավորի հարցադրումներից:

«Ասում են, ուզում եք լավ կրթություն, ուրեմն օտար լեզուները պետք է գան: Սա մեղադրանք է հայոց լեզվի հասցեին»,-ասաց Բագրատյանը: Նրա խոսքով, հայոց լեզուն պետք է ռեֆորմացվի, նրա զարգացման, կոմպյուտերիզացման համար ներդրումներ են պետք:

«Ես լեզվաբան չեմ, բայց կարդացել եմ Բայրոն: Ինձ հետաքրքիր է, թե ինչու է նա ուսումնասիրել հայոց լեզուն: Ես հասկացա նրան: Ինքն ասում է ես պոետ մարդ եմ, խոսքի մարդ եմ, երբ լսում եմ լեզուն, հանգը, կառույցը, հասկանում եմ նրա կատարելությունը: Ո՞նց կարելի է այս լեզուն չսովորել»,-ասաց Բագրատյանը:

Տնտեսագետ Բագրատյանի խոսքով, հայոց լեզուն իրեն օգնելու կոչ է անում:
 

Placeholder
Բագրատյանի խորհուրդը Աշոտյանին ու Զոհրաբյանին. «Ձեզ հավաքեք»