Բողոքի ակցիաներ Բուխարեստում
Քաղաքական
09:18 20/05/2010

Բողոքի ակցիաներ Բուխարեստում

Մոտ 40 հազար ռումինացի բյուջետային աշխատողներ հանրահավաք են անցկացրել Բուխարեստում`  ի նշան բողոքի աշխատավարձերը կրճատելու կառավարության ծրագրի:

Կառավարությունը նախատեսում է պետական ծառայողների աշխատավարձերը կրճատել 25%-ով, իսկ կենսաթոշակները 15%-ով:

Այս ամենի նպատակը բյուջեի դեֆիցիտը կրճատելն է:
 
Հանրահավաքին մասնակցել են ուսուցիչներ, բժիշկներ, հանքափորեր և  բյուջետային համակարգի այլ աշխատակիցներ, ինչպես նաև կենսաթոշակառուներ:

Երկու ժամ տևած բողոքի ակցիայի ժամանակ փակ է եղել նաև երթևեկությունը:
Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
 

Placeholder
Բողոքի ակցիաներ Բուխարեստում