Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավելի քան 40 տարի առաջ ստեղծված Չեբուրաշկայի (Դդխտիկ) և նրա ընկերների վերաբերյալ հայտնի մուլտֆիլմը երկրորդ կյանք է ստացել ի շնորհիվ ռուս, ճապոնացի, հարավկորեացի վարպետների: Տեղեկանում ենք Dni.ru-ից:
Նրանք վերստեղծել են լավ հայտնի տիկնիկային մուլտֆիլմը` «Կոկորդիլոս Գենան» և ներկայացրել են ևս 2 լրիվ նոր պատմություններ հերոսների ընկերության մասին` «Չեբուրաշկան և կրկեսը» և «Շապոկլյակի խորհուրդները»:
Մուլտֆիլմերի նախապրեմիերային ցուցադրությունը, որի առաջին հանդիսատեսը դարձան Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատանը կից դպրոցի սաները, հաջողությամբ է անցել Տոկիոյում:
Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ին ռեժիսոր Մակատո Նակամուրան, իր համար կարևոր է եղել առաջին հերթին իմանալ ռուս հանդիսատեսի կարծիքը:
«Ինձ դուր եկավ հանդիսատեսի արձագանքը, երեխաները ծիծաղում էին` դա ամենալավ գնահատականն է իմ աշխատանքի»,-ասել է նա:
Հարկ է նշել, որ նոր Չիբուրաշկան վերածվել է գունագեղ նկարված մուլտսերիալի: Հին տիկնիկային մուլտֆիլմը, ստեղծված ԽՍՀՄ-ում, մասամբ հասկանալի չէր ծագող արևի երկրի բնակիչների համար:
Այունամենայնիվ, ճապոնացի մուլտիպլիկատորները էքսպերիմենտներ չեն արել: Դատելով առաջին սերիայից` բովանդակությունն առավելագույնս մոտեցված է Չեբուրաշկայի «հոր»` Էդուարդ Ուսպենսկու բնօրինակ գրքին: Ճապոնացիները Չեբուրաշկային «ձեռք բերելու» իրավունքները գնել են մինչ 2023թ.-ը:
Ինչ վերաբերում է հաջորդ սերիաների բովանդակությանը, ապա նրանց հիմքում, ամենայն հավանականությամբ, ընկած կլինեն Էդուարդ Ուսպենսկու բազմաթիվ գրեքերի սյուժեները, որոնք հրապարակվել են վերջին տարիներին, ինչպես օրինակ «Կոկորդիլոս Գենայի բիզնեսը», «Չեբուրաշկայի առևանգումը», «Կոկորդիլոս Գենայի արձակուրդը», «Կոկորդիլոս Գենան ոստիկանության լեյտենանտ» և «Կոկորդիլոս Գենան գնում է բանակ»: