«Եվրատեսիլ»-ի Բելառուսի մասնակիցները նշանվել են հենց Եվրաակումբում
Մշակույթ
16:23 21/05/2010

«Եվրատեսիլ»-ի Բելառուսի մասնակիցները նշանվել են հենց Եվրաակումբում

Նախօրեին Օսլոյում տեղի է ունեցել առաջին մեծ երեկույթը՝ բելառուսական պատվիրակության ընդունելությունը: Այն սովորական չէր, հենց ակումբի բեմում տեղի է ունեցել «3+2» խմբի երկու անդամների՝ Արտյոմ Միխալենկոյի ու Ալյոնա Կարպովիչի նշանադրությունը:

Նրանք ծանոթ են արդեն կես տարի ու այժմ որոշել են, որ իրենց հարաբերությունների նոր փուլի ժամանակն է եկել: Մասնակիցները խոստացել են շատ շուտով ամուսնանալ՝ Բելառուս վերադառնալուն պես:

Նշենք, որ նշանվածներին շնորհավորել է նաև մեր երկրի մասնակից Եվա Ռիվասը և կատարել «Թամամ աշխարհ» ու «Ծիրանի կորիզ» երգերը:

Հայաստանի ներկայացուցչի կենդանի ելույթը կարելի է դիտել այս հասցեում՝
http://www.youtube.com/watch?v=kDdpuuk9_ac
http://www.youtube.com/user/zhoshik#p/a/u/2/U6eUXhq073k

Բոլոր հյուրերին բելառուսները հյուրասիրել են իրենց ազգային ճաշատեսակներով:

 

Placeholder
«Եվրատեսիլ»-ի Բելառուսի մասնակիցները նշանվել են հենց Եվրաակումբում