Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
British Airways ընկերության օդաչուներն ու բորտուղեկցողները սկսել են հնգօրյա գործադուլ: Ընկերության տնօրինությունը, սակայն, հայտարարում է, որ կարող է ապահովել արդեն տոմսեր պատվիրած ուղևորներից 70%-ի փոխադրումը: Դրա համար British Airways-ը աշխատանքի է վերցրել ընկերության արտասահմանյան մասնաճյուղերի աշխատակիցներին ու արագ կարգով վերապատրաստել է կամավորներին:
Նշենք, որ ընկերության աշխատակիցների ու տնօրինության միջև բանակցությունները, որոնք տեղի են ունեցել անցած հանգստյան օրերին, այդպես էլ ոչ մի արդյունք չեն ունեցել: Այս մասին հաղորդում է «Associated Press» լրատվական գործակալությունը: