Հայ գրողներն Արցախում են
Մշակույթ
15:25 26/05/2010

Հայ գրողներն Արցախում են

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօրհանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրողների միության անդամների հետ` կազմակերպության ղեկավար Լևոն Անանյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են գրականության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրները:
Երկրի ղեկավարը նշել է հայ ժողովրդի մտավոր և հոգևոր արժեքների, այդ թվում` գրականության հարստացման գործում ստեղծագործական մտավորականության ավելի ակտիվ մասնակցության կարեւորությունը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության գրողների միության անդամներ` միության վարչության նախագահ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 

Placeholder
Հայ գրողներն Արցախում են