Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ընդունել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու Բարաք Օբամայի հրավերը:
Սա կլինի երկու քաղաքական գործիչների առաջին հանդիպումը` այս տարվա մարտ ամսից հետո:
Այս տարվա ապրիլի վերջին Նաթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը շարունակելու է պաղեստինյան տարածքում բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները:
Հաղորդում է BBC-ին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին հրավիրել է ԱՄՆ, որպեսզի քննարկեն համատեղ հետաքրքրությունները` անվտանգության ոլորտում:
Արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, Օբամայի և Նաթանյահուի հանդիպումը նախանշված է հաջորդ երեքշաբթի:
Իսրայելական կողմին հրավերը փոխանցել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ով մասնավոր այցով գտնվում է Իսրայելում: