Եվա Ռիվասը եզրափակիչում է. նա հանդես է գալու 21 համարի ներքո
Մշակույթ
10:04 28/05/2010

Եվա Ռիվասը եզրափակիչում է. նա հանդես է գալու 21 համարի ներքո

«Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասն անցել է եզրափակիչ: Նախօրեին տեղի ունեցած երկրորդ կիսաեզրափակիչի արդյունքների համաձայն, եզրափակիչ են անցել` Վրաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Իսրայելը, Իռլանդիան, Կիպրոսը, Ադրբեջանը, Ռումինիան, Հայաստանը, Դանիան:

Եվ այսպես, արդեն հայտնի են այն 25 պետությունները, որոնք մայիսի 29-ին հանդես են գալու եզրափակիչում: Արդեն նշված 10 պետություններից բացի, եզրափակիչում իրենց երգն են ներկայացնելու Բոսնիա Հերցեգովինայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Հունաստանի, Պորտուգալիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իսլանդիայի ներկայացուցիչները: «Մեծ քառյակը»` Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Նորվեգիան հանդես են գալու միայն եզրափակիչի օրը:
Նշենք, որ տեղի ունեցած վիճակահանության արդյունքում, եզրափակիչում Եվա Ռիվասը հանդես է գալու 21 համարի ներքո:

Placeholder
Եվա Ռիվասը եզրափակիչում է. նա հանդես է գալու 21 համարի ներքո