Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը ծեծի է ենթարկել դասախոսին` իրեն կաշառք չտալու համար
Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Շամսադդին Հաջիեւը իր աշխատասենյակում ծեծի է ենթարկել նույն համալսարանի դասախոս Աղադադաշ Գաֆարովին այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է կաշառք տալ իրեն: Այս մասին գրում է Մուսավաթ.քոմ-ը:
Խնդիրն այն է, որ համալսարանում հասունացել է տնտեսագիտության դոկտոր Ա.Գաֆարովին ամբիոնի վարիչ նշանակելու պահը, սակայն ռեկտորն իր վարորդի միջոցով հասկացնել է տվել նրան, որ այդ նշանակման համար պրոֆեսորը պետք է 10 հազար մանաթ կաշառք տա իրեն: Ա.Գաֆարովը ռեկտորի վարորդին ասել է, որ ինքը չի կարող տալ այդ գումարը:
«Հաջորդ օրը ռեկտորը ինձ կանչել է իր աշխատասենյակ եւ ասել, որ եթե ուզում եմ շարունակել աշխատել համալսարանում, ապա պետք է կատարեմ իր բոլոր ասածները եւ նույնիսկ կաշառք տամ, ինչից ես հրաժարվեցի: Նա սկսեց հայհոյել ինձ, գոռգոռալ, թե իբր ես վիրավորել եմ իր վարորդին եւ անմիջապես հրամայեց իր 5 թիկնապահներին ծեծել ինձ: Ծեծելուց հետո թիկնապահներն ինձ մտցրեցին տաքսի, մեկ էլ աչքս բացեցի հիվանդանոցում: Բժիշկներն ասում են, որ ուղեղի թեթեւ կաթված եմ տարել, բարձրացել է նաեւ շաքարս»,- թերթին ասել է պրոֆեսորը եւ հավելել, որ դիմելու է իրավապահ մարմիններին եւ երկրի ղեկավարին` համալսարանի ռեկտորին պատասխանատվության ենթարկելու համար: