«Պահմտոցի» ծառայության նոր տարբերակ. Առաջարկում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը
Տնտեսություն
12:53 07/06/2010

«Պահմտոցի» ծառայության նոր տարբերակ. Առաջարկում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ «Պահմտոցի» ծառայության նոր տարբերակի շնորհիվ ներցանցային զանգեր կատարելիս հեռախոսահամարը թաքցնելը շատ ավելի հեշտ է, արագ և հարմար:

Ոչ մի բաժանորդագրություն կամ բաժանորդավճար, ծառայության ակտիվացում կամ ապաակտիվացում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին զանգահարելիս` հեռախոսահամարը թաքցնելու համար բավական է համարից առաջ հավաքել ##:
Օրինակ, 077298888 հեռախոսահամարի բաժանորդին թաքցրած համարից զանգահարելու համար անհրաժեշտ է հավաքել ##077298888 և սեղմել զանգահարելու կոճակը:
Նման եղանակով կատարած զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 65 դրամ (ներառյալ ԱԱՀ):
 

Placeholder
«Պահմտոցի» ծառայության նոր տարբերակ. Առաջարկում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը