Վ.Բոստանջյանն օրենքը նույնացնում է հայ տեսակի վերացման մասին օրենք ընդունելու հետ
Քաղաքական
17:44 10/06/2010

Վ.Բոստանջյանն օրենքը նույնացնում է հայ տեսակի վերացման մասին օրենք ընդունելու հետ

«Սա հայ տեսակի վերահսկման նախագիծ է»,- Ազգային Ժողովում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելուն վերաբերող նախագծերի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Ընդ որում պատգամավորը խնդրեց, որ իրեն ամենևին էլ չհամարեն ծայրահեղական , բայց…

Վարդան Բաբկենիչը նույնիսկ հարց ուղղեց ԱԺ կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին` ո՞րն է այս փաստաթղթի հիմնական նպատակը:

Բացի այս, նա հարցը տարավ մեկ այլ, կարելի է ասել նաև վտանգավոր հարթություն.

«Այսպիսի վիճակում, երբ հանրապետությունում վխտում են աղանդները, երբ հետևողականորեն կարգավորվում են հեստապարա-ստրիպտիզային կամ անբարոյականությանը վերաբերող տարբեր հարթությունները, ավելի հարմար չէ՞ր լինի մեկ օրենսգրքի մեջ այս ամենը տեղավորել ու ընդունել օրենք` հայ տեսակի վերացման մասին»,- հետաքրքրվեց Վ.Բոստանջյանը:

Ա.Դավթյանի պատասխանը հնչեցրած քողարկված մեղադրանքներին մեկն էր` եթե լիներ այնպես, ինչպես որ իր հնչեցրած ձևակերպումներում նշեց ԲՀԿ-ական պատգամավորը, նման քննարկման մեջ չէին ներքաշվի: Եվ հիշեցրեց, որ հարթությունը, ուր տանում էր Վ.Բոստանջյանը, փաստորեն սխալ ուղղություն էր, քանի որ խնդիրը հայտնի երկու օրենքներում փոփոխություններին է վերաբերում:

Ինչ վերաբերում է հիմնավորմանը, ապա դրա մասին ասվել է բազմիցս ու այն նշված է նաև հիմնավորման մեջ, բայց կրկնեց` միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն ապահովելու համար Հայաստանի օրենսդրությունը բավարար չի ապահովում անհրաժեշտ հնարավորությունները, ինչն էլ առաջ է բերել օրենսդրականայս փոփոխությունները:

«Ես ասում եմ նաև, որ ավազի վրա կանգնած միանշանակ լողալ չենք սովորի»,- նշեց Ա.Դավթյանը և ավելացրեց, թե այսպիսի մի քանի ծրագրեր իրականացնելով այն վարկանիշային լավի ներմուծումն ու տեղայնացումը, որ կա աշխարհում, տարիներ հետո կբերի այն որակին, որին ձգտում ենք այսօր հասնել հանրակրթության բնագավառում:
 

Placeholder
Վ.Բոստանջյանն օրենքը նույնացնում է հայ տեսակի վերացման մասին օրենք ընդունելու հետ