Արցախում քննարկել են պետական գնումների գործակալության գործունեության վերաբերյալ հարցեր
Տնտեսություն
17:28 16/06/2010

Արցախում քննարկել են պետական գնումների գործակալության գործունեության վերաբերյալ հարցեր

Նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության պետական գնումների գործակալության գործունեությանը:

Գերատեսչությունում իրականացված ստուգումների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է գործակալության աշխատանքների արդյունավետության բարձրացման կարևորությունը և այդ նպատակով հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հիմնախնդիրը համապարփակ ձևով ուսումնասիրելուց հետո խումբը պետք է ներկայացնի միջոցառումների փաթեթ՝ ուղղված կառույցի աշխատանքների օպտիմալացմանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 

Placeholder
Արցախում քննարկել են պետական գնումների գործակալության գործունեության վերաբերյալ հարցեր