Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Երևանում բացվեց հայ-իրանական գործարար համաժողովը, որին մասնակցում են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 83 ընկերություններ ու 108 ձեռնարկատերեր Իրանից:
Ինչպես համաժողովի բացման ժամանակ նշեց Հայկական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, հունիսի 17-24-ը Հայաստանում է իրանական պատվիրակությունը:
«Սա ամենծամեծ համաժողովն է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների պատմության մեջ»,-ասաց նա` հիշեցնելով, որ այս տարվա փետրվարին Թեհրանում հաջողությամբ անցկացվել է հայ ձեռնարկատերերի մասնակցությամբ համաժողով: Նա ասաց, որ հարևան երկրների միջև հարաբերությունները բարձր մակարդակում են գտնվում, և ձեռնարկատերերի առջև խնդիր է դրված տնտեսական կապերը պահել նույն մակարդակի վրա:Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեցտարի ավելանում է, և երկրներն ունեն դեռևս չօգտագործված ներուժ:
Նա հույս հայտնեց, որ համաժողովը կտա իր դրական արդյունքները, կկնքվեն նոր համաձայնագրեր: