Բելառուս արտահանվող գազը կարող է կրճատվել 85%-ով
Տնտեսություն
08:30 18/06/2010

Բելառուս արտահանվող գազը կարող է կրճատվել 85%-ով

Այս տարվա  հունիսի 21-ից ռուսական «Գազպրոմ» կոնցեռնը կարող է 85%-ով կրճատել Բելառուս արտահանվող գազի ծավալը, վերջինիս կուտակած պարտքերի պատճառով:

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի (Риа Новости) գործակալությունը, նման հայտարարությամբ է  հանդես եկել հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը`  Սանկտ-Պետերբուրգում ընթացիկ տնտեսական ֆորումի ժամանակ:

«Հաշվի առնելով արդեն հունիս ամսին արտահանված գազն ու 192 միլիոն դոլար կուտակված պարտքը, հաշվարկված է, որ սահմանափակումը կկազմի Բելառուս պլանային կարգով արտահանվող գազի 85%-ը: Մնացած 15 %-ը թույլ կտա Բելառուսին մինչ կուտակված պարտքի ամբողջական մարումը պահպանել գազատրանսպորտային համակարգը աշխատանքային ռեժիմում», - հայտարարել է Միլլերը:

Placeholder
Բելառուս արտահանվող գազը կարող է կրճատվել 85%-ով