Արցախում կրթամշակութային երիտասարդական կենտրոն է բացվել
Մշակույթ
14:37 18/06/2010

Արցախում կրթամշակութային երիտասարդական կենտրոն է բացվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում «Պարմանի» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, երկրի ղեկավարը բարձր է գնահատել ռուսաստանաբնակ հայ բարերար Նարինե Դավթյանի հայրենանվեր այս ձեռնարկը` մեր հանրապետության համար անչափ կարևոր կենտրոնի կառուցումը, և հույս հայտնել, որ այն մեծապես կնպաստի մատաղ սերնդի դաստիարակության գործին:

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարերար Լևոն Հայրապետյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև հյուրեր Ռուսաստանից:

 

Placeholder
Արցախում կրթամշակութային երիտասարդական կենտրոն է բացվել