Բակո Սահակյանն ընդունել է Հարություն Արմենյանին
Կրթություն, գիտություն
17:57 18/06/2010

Բակո Սահակյանն ընդունել է Հարություն Արմենյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան այսօր ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Հարություն Արմենյանին և համալսարանի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Սարդարյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է մեր հանրապետության հատկապես գյուղական համայնքներում Ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող ծրագրերը՝ այն համարելով օգտակար նախաձեռնություն: Այս մասին հաղորդեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


 

 

Placeholder
Բակո Սահակյանն ընդունել է Հարություն Արմենյանին