ԿԳ նախարար. «Պետական բուհեր ընդունվելու միավորների շեմն իջել է»
Կրթություն, գիտություն
14:46 19/06/2010

ԿԳ նախարար. «Պետական բուհեր ընդունվելու միավորների շեմն իջել է»

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պետական բուհեր ընդունվելու միավորների շեմը իջել է:

«Այն մի կոմից դժվարություն է ստեղծում բուհում աշխատելու համար, իսկ մյուս կողմից, այն բուհական ղեկավարներին հնարավորություն է տալիս շատ ուսանողների ընդունել, և խիստ քննություններ կազմակերպելու դեպքում չվախենալ, թե վճարովի համակարգից ուսանողների դուրս կմնան և ֆինանսական միջոցները կպակասեն»,- ասաց նա:

Այս տարի բուհական տեղերն ավելի շատ են, քան դիմորդների թիվը:
Նրանցից մի մասը քննություններից արդեն անբավարար գնահատակններ են ստացել, հետևաբար հնարավոր է, որ դրական համարվող 8 միավորի շեմն ավելի իջեցվի հարցին, ԿԳ նախարարը պատասխանեց, որ նման որոշում չի կայացվել և դժվար թե կայցվի, քանի որ ըստ ՀՀ կառավարության որոշման դրական համարվում է 8 միավորը, որն ամրագրված է ընդունելության կարգերով:

«Կարծում եմ, որ այս քննություններում ձախողված դիմորդները չպետք է հուսահատվեն, քանի որ օգոստոսից անմիջապես սկսվում է հեռակա ընդունելության համար գործերի հավաքագրումը»,- ասաց նա:

Նրա խոսքով, չնայած ոչ բոլոր մասնագիտությունների, օրինակ` բժշկական կրթության մասով, հեռակա ուսուցում չի կազմակերպվում, սակայն մնացած գրեթե բոլոր մասնագիտությւունների գծով հեռակա ուսուցում անցկացվում է:

«Եթե այս միասնական քննությունների ժամանակ դիմորդը հավաքել է դրական միավորներ, սակայն ընդունելության շեմը չի հաղթահարել, ապա այդ միավորները կաշխատեն նաև հեռակա ընդունելության ժամանակ, իսկ եթե անբավարար է ստացել այս կամ այն քննությունից, ապա նոր քննություն պետք է հանձնի» ,- տեղեկացրեց նախարարը:

Նախարարը նշեց, որ հեռակա ուսուցման ձևը գնալով պահանջված է դառնում, քանի որ կրթություն ստանալուն զուգահեռ հնարավորություն կա նաև աշխատելու և հոգալու ուսման վարձը:

«Շատ ուսանողներ նույնիսկ դիմում են մեզ առկա ուսուցումից տեղափոխվելու հեռակա ուսուցման, բացի այդ ուսման վարձն հեռակա համակարգում ավելի ցածր է»,- նշեց Ա. Աշոտյանը:
 

Placeholder
ԿԳ նախարար. «Պետական բուհեր ընդունվելու միավորների շեմն իջել է»