Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը ներկա են գտնվել համալսարանների միջև պայմանագրի ստորագրմանը
Քաղաքական
17:45 19/06/2010

Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը ներկա են գտնվել համալսարանների միջև պայմանագրի ստորագրմանը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Սանկտ Պետերբուրգ կատարած այցելության ընթացքում երկարաժամկետ համագործակցության աշխատանքային ծրագիր ստորագրվեց Երևանի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանների միջև: Այս մասին հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը:

 

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ փաստաթուղթը ստորագրեցին երկու համալսարանների ռեկտորներ Արամ Սիմոնյանն ու Նիկոլայ Կրոպաչևը:

 

Ստորագրման արարողությունից հետո երկու երկրների նախագահներն ու նրանց ուղեկիցները ներկա գտնվեցին Սանկտ Պետերբուրգի համալսարանի թանգարանային միջանցքում Հովսեփ Օրբելու պատվանդանի բացմանը: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահի պատվանդանի բացմանը մասնակցում էր նաև նրա ժառանգներից Աբգար Օրբելին:

Արարողությունից հետո երկու նախագահները զրուցելով շրջեցին համալսարանի թանգարանային միջանցքում: Այդ ընթացքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նկատեց, որ տեղի ունեցածը խորհրդանշում է երկու պետությունների միջև բարեկամությունը, որն «անհրաժեշտ է զարգացնել և ամրապնդել»:

Ի դեպ, թե' Դմիտրի Մեդվեդևը և թե' ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ են:

Placeholder
Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը ներկա են գտնվել համալսարանների միջև պայմանագրի ստորագրմանը