Երաժշտության մեծ տոն Ազնավուրի հրապարակում` Orange-ի հետ
Մշակույթ
16:18 21/06/2010

Երաժշտության մեծ տոն Ազնավուրի հրապարակում` Orange-ի հետ

Այսօր Երևանում կայանալիք Երաժշտության տոնին օժանդակելու է «Orange-Արմենիա» ընկերությունը: Fête de la musique-ը ֆրանսախոս աշխարհի սիրելի երաժշտական միջոցառումներից մեկն է, որի նպատակն է երաժշտությունը համերգասրահներից դուրս բերել փողոց և սկսնակ երաժիշտներին ու կատարողներին հնարավորություն տալ հանդես գալ հանրության առջև: Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանը նույնպես միանում է այս տոնին:

Ընկերության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Orange-ը միացել է այս նախաձեռնությանը` նպատակ ունենալով նոր երաժշտական տրամադրություն նվիրել երևանցիներին: Օրվա ամենամեծ համերգը, որը միավորում է Հայաստանի բազմաթիվ ռոք խմբերի`The Beautified Project, Սուրեն Առուստամյան և ARSA blues band, E.V.A, Hayard, տեղի կունենա Շառլ Ազնավուրի հրապարակում 20:00-ին:
 

Placeholder
Երաժշտության մեծ տոն Ազնավուրի հրապարակում` Orange-ի հետ