Երևան կժամանի Քուվեյթի ֆինանսների նախարարի գլխավորած  պատվիրակությունը
Տնտեսություն
10:59 24/06/2010

Երևան կժամանի Քուվեյթի ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը

Այսօր ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Քուվեյթի ֆինանսների նախարար պարոն Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությունը:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, ֆինանսների նախարարությունում տեղի կունենա աշխատանքային հանդիպում, որի ընթացքում երկու երկրների պատվիրակությունները կքննարկեն ֆինանսատնտեսական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել նաև «ՀՀ կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որը նպատակաուղղված է երկու պետությունների միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը:

 

Placeholder
Երևան կժամանի Քուվեյթի ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը