Վ.Դալլաքյանն առաջարկում է ստորագրահավաք նախաձեռնել
Կրթություն, գիտություն
16:35 25/06/2010

Վ.Դալլաքյանն առաջարկում է ստորագրահավաք նախաձեռնել

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նածագծերը երեկ, ինչպես հայտնի է, ընդունվեցին առաջին ընթերցմամբ: Դեմ քվեարկած պատգամավորներից մեկը Վիկտոր Դալլաքյանն էր, ումից էլ Panorama.am-ը փորձեց ճշտել, թե ի՞նչ հիմնավորմամբ է դեմ քվեարկել:

«Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, քանի որ մեր երկրում պետական լեզուն հայերենն է»,- նշեց նա:

Ինչպե՞ս է Դալլաքյանը վերաբերում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եզրափակիչ ելույթում արված հայտարարությանը, որ եթե մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրեն իրավական որևէ տեղեկանք ներկայացվի, թե ինչպե՞ս կարելի է «Լեզվի մասին» օրենքը շրջանցել` ծրագրերը կյանքի կոչելու համար, ինքը այդպես էլ կանի: 

Պատգամավորը նշեց, որ քանի որ օրինագիծը հակասահմանադրական է, ապա «այդ օրինագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել նշանակում է ներքաշվել հակասահմանադրական գործընթացի մեջ, որը դեմ է իմ սկզբունքներին»:
Եվ առաջարկեց` ճիշտ կլինի, որ, օրինակ, խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնի ստորագրահավաք օրենքի` Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության հարցը վիճարկելու վերաբերյալ, որին էլ նա կմիանա:

Placeholder
Վ.Դալլաքյանն առաջարկում է ստորագրահավաք նախաձեռնել