Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 16-ից 19-ը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և Ռուսաստանի «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ Երևանում անց է կացվելու սամբոյի պատանեկան միջազգային մրցաշար, որը կրելու է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունը և նվիրվելու է երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին:
Արդեն մրցաշարին մասնակցելու հայտեր են ստացվել ԼՂՀ-ից, Վրաստանից, Հունաստանից, ՌԴ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերից: Սպասվում է, որ մոտ օրերս իրենց մասնակցությունը կհաստատեն նաև Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, ՌԴ այլ երկրամասերի, ինչպես նաև Ուկրաինայի և Բելառուսի թիմերը:
Հուշամրցաշարն անցկացվելու է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: Այս մասին հայտնում են մրցաշարի կազմկոմիտեից: